«Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել». Բժիշկը խոսել է քաղցկեղի անհայտ պատճառի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու օրգանիզմը կառուցված է այնպես, որ այն մեզ պարբերաբար ազդանշաններ է ուղարկում տարբեր ախտանշանների տեսքով, այդպիսով մեզ հուշելով, որ ինչ-որ բան այն չէ: Ցավոք, մեզանից շատերն անտեսում են նման ազդանշանները, մտածելով, որ ամեն ինչ միեւնույն է լավ է լինելու։
Եթե դուք ձեր կամ ձեր հարազատների մոտ նկատում եք հետևյալ ախտանշանը, մի՛ շտապեք եզրակացություններ անել, այլ դիմե՛ք բժշկի.
Մաշկի նորագոյացություններ
Նորագոյացությունները վկայում են մաշկի կամ կրծքագեղձի քաղցկեղի մասին։
Մշտական հազ
Երկարատեւ հազը թոքերի հիվանդության նշան է և կարող է ուղեկցվել այլ ախտանշաններով, ինչպիսիք են՝ ախորժակի կորուստը, մարմնի քաշի կտրուկ նվազումը, հիվանդության ավելի խորը փուլերում թոքերի քաղցկեղը կարող է առաջացնել արյունոտ հազ և հևոց
Մաշկային քոր
Շատ դեպքերում մաշկի ցանավորումը կապված չէ ուռուցքների հետ, սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում դա հնարավոր է։
Աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի փոփոխություններ
Աղիների հիվանդության մասին են խոսում հետևյալ ախտանշանները՝ աղանքի մեջ արյան առկայություն, լորձ կամ թարախային արտադրություն, անկառավարելի դեֆեկացիա:
Քաշի կտրուկ կորուստ
Քաշի կորուստը առանց որևէ պատճառի կարող է խոսել ստամոքսի քաղցկեղի մասին։ Հիվանդության վաղ փուլերում կլինիկական նշաններն այդքան արտահայտիչ չեն, այնուամենայնիվ, հիվանդության զարգացմանը զուգահեռ ավելի են խորանում։
Մշտական ցավ կոկորդում
Կոկորդի տևական ցավը կարող է խոսել կոկորդի քաղցկեղի մասին:
Եթե ձեզ մոտ նկատել եք վերը նշված ախտանշաններից որևէ մեկը, խորհրդակցե՛ք ձեզ բուժող բժշկի հետ և հետազոտվե՛ք: