Արտակարգ դեպք՝ Առինջ գյուղում․ հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը, Երևանի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ն՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Թե ի՞նչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և ջերմահարվել է ցուցիչների վահանակը՝ մասամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live