Կլիչկոն Զելենսկիից պահանջել է պատերազմը շարունակելու հարցով հանրաքվե անցկացնել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական Corriere della Sera թերթը հարցազրույց է հրապարակել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Այս հարցազրույցում Կլիչկոն չի բացառում, որ Ուկրաինայում շուտով հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության հասնելու համար տարածքային փոխզիջման շուրջ՝ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախաձեռնությամբ։
«Առաջիկա ամիսները շատ դժվար կլինեն Զելենսկու համար։ Արդյոք նա պետք է շարունակի պատերազմն ավելի շատ մահով և ավերածություններով, թե՞ դիտարկի Պուտինի հետ տարածքային փոխզիջման հնարավորությունը: Եվ ինչպե՞ս բացատրել ժողովրդին, որ «մենք պետք է զիջենք մեր տարածքի այն հատվածները, որոնք արժեցել են մեր հազարավոր հերոս զինվորների կյանքը»,-ասել է Կլիչկոն:
«Ինչ քայլ էլ նա ձեռնարկի, մեր նախագահը վտանգավոր քաղաքական ինքնասպանության է գնում», - շարունակել է Կլիչկոն։ «Եկեք անկեղծ լինենք. մենք պետք է հաղթենք պատերազմում, բայց իրավիճակը գնալով՝ ավելի ու ավելի է բարդանում։ Դա կախված է դաշնակիցների օգնությունից:
Մղձավանջ կլիներ, եթե մենք ստիպված լինեինք ևս երկու տարի պայքարել։ Զելենսկին, հավանաբար, պետք է դիմի հանրաքվեի։ Չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության, կարողանա նման ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների հասնել»,-ասել է Կլիչկոն։