Չինաստանը կաջակցի Իրանի` ՇՀԿ-ին անդամակցմանը
INTERNATIONAL NEWSՉինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Իրանի հայտին:
Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի` Իրան այցի ընթացքում, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը ներկայումս պաշտոնական այցով Իրանում է: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքում կողմերը հայտնել են համընդգրկուն ռազմավարական համագործակցության հաստատման մասին:
Սի Ցզինպինը համաշխարհային մակարդակի առաջին առաջնորդն է, որն Իրան է այցելել Թեհրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով մտցված պատժամիջոցների վերացումից հետո:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պատժամիջոցները խոչընդոտում էին ՇՀԿ-ին երկրի անդամակցմանը, նշում է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



