«Մանկուց վшխեցել եմ шսեղից, երբ խելոք չէի մնում սպшռնում էին, որ ինձ կսրսկեն, մինչև հիմա սшրսшփում եմ». Եվա Բաղդասարյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life–ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Եվա Բաղդասարյանի մանկության դրվագներին:
-Ձեր մանկության երազանքը:
-Իմ մանկության երազանքը միշտ եղել է, որ մեծանամ, կարողանամ մեքենա վարել ու ինքս ինձ կարողանամ գնել, քանի որ հիմնականում տիկնիկների փոխարեն մեքենաներով էի սիրում խաղալ։
-Մանկության վախերը:
-Մանկուց միշտ վախեցել եմ ասեղից, որովհետև երբ ինձ խելոք չէի պահում միշտ սպառնում էին ինձ, որ կսրսկեն, ու երբ հիվանդանում էի, չէի թողնում սրսկեին, քանի որ սարսափում եմ մինչև հիմա ։
-Ինչպիսի՞ երեխա եք եղել, չարաճճի, թե ավելի հանգիստ:
-Եղել եմ շատ չարաճճի ու աշխույժ երեխա։
-Դպրոցում ո՞ր առարկայի ժամին էիք ձանձրանում:
-Դպրոցում չեմ սիրել մաթեմատիկա և Ֆիզիկա առարկան, անգամ քնում էի դասի ժամին։
-Դասերից փախե՞լ եք:
-Ավելին ասեմ՝ անգամ ինքս էի պլանավորում դասերից փախուստը ու եղելա, որ փախել եմ պատուհանից։
-Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:
-Այդպիսի շաբաթ չեմ հիշում, որ դասղեկս չզանգեր մեր տուն ու իմ չարաճճիությունից մայրիկիս չբողոքեր, շատ դեպքերում կանչում էր:
-Սիրելի խաղալիքը:
-Կոնկրետ չեմ հիշում սիրելի խաղալիքս։
-Բուլինգի ենթարկվե՞լ եք:
-Այո եղել է, որ ենթարկվել եմ:
-Բակում ի՞նչ խաղեր եք խաղացել:
-Բակում խաղացել ենք, Հալա- մուլա, 7 քար, Գործնագործ և լիքը այլ խաղեր:
-Մանկության ամենավատ հուշը:
- Մանկության վատ հուշերից իմ տատիկների և պապիկի մահն է եղել: