«Ով խառնվում է քաղաքականությանը, Աստված իր հետ, ես հասկանում եմ, որ ոչ մեկս ոչինչ չենք կարող փոխել». Անդրանիկ Հարությունյանը՝ քաղաքականությունից հեռու մնալու և «Անդորրագիր» մոնոներկայացման մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Անդրանիկ Հարությունյանը շուրջ 3 ամիս է, ինչ աշխատում է նոր՝ «Անդորրագիր» մոնոներկայացման վրա: Այն ավելի շատ կենսագրական է, թատրոնից սկսած՝ դերասանի կյանքի բոլոր զավեշտալի պատմություններն ամփոփվել են այս ներկայացման մեջ: Պրեմիերան նախատեսված էր այսօր, սակայն, ինչպես Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասանը, այն հետաձգվել է:
«Պրերմիերան կլինի սեպտեմբերին, քանի որ ընթացքում որոշ փոփոխություններ են եղել: Ներկայացման բեմադրիչը Բոհեմ թատրոնի երիտասարդ ռեժիսոր, դերաան Թելման Առաքելյանն է: Սցենարը հիմնականում ես եմ գրել, իմ պատմությունները հումորով շարադրվել է և մեջը ավելի համ ու հոտ է մտել»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունյանը:
Ընտանեկան իրավիճակներ, Միացյալ նահանգներում շրջագայությունների ընթացքում եղած պատմություններ, բակում գողության հետ կապված դեպք և այլն: Ներկայացման մեջ կլինեն նաև քաղաքական ենթատեքստեր, բայց՝ ոչ քաղաքական գործիչների նմանակումներ:
«Ես նմանակումներից լավ չեմ, կաղում եմ, բայց շատ հումորային ներկայացում է լինելու: Երգերով ու վիդեո բլոգերով հագեցած 1ու կես ժամ տևողությամբ ներկայացում է: Վերնագրել ենք «Անդորրագիր», քանի որ իմ գրվածքն է»,- նշեց դերասանը:
Անդրանիկի խոսքով, թեև ներկայացման մեջ կա քաղաքական դրվագ, բայց ինքը փորձում է չխառնվել քաղաքականությանը:
«Ես ունեմ իմ մասնագիտությունը: Երբ ասում են՝ արվեստագետները չեն խառնվում կամ բարձրաձայնում, բողոքի ալիքներ չեն բարձրացնում և այլն, ով անում է, Աստված իր հետ, ես ոչ թե խուսափում եմ խոսել քաղաքականությունից, այլ հասկանում եմ, որ մենք՝ ոչ մեկս չենք կարող որևէ բան փոխել»,- անկեղծացավ դերասանը:
Նա հավելեց, որ ներկայացման մեջ միայն մեկ քաղաքական հումորային դրվագ է, որը ո՛չ նախկիներին է կպնում, ո՛չ ներկաներին:
«Հետաքրքիր հումորային պատմություն է, որով փորձում եմ այնպես անել, որ ոչ այն դաշտից նեղանան, ոչ՝ այս, որովհետև 2 դաշտից էլ ընկերներ ունեմ: Առհասարակ փորձում եմ չխառնվել այդ ամենին»,- եզրափակեց Անդրանիկը: