Քամալա Հարիսը Թրամփից առաջ է անցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երկու տոկոսային կետով առաջ է Դոնալդ Թրամփից՝ Բայդենի թեկնածությունը ընտրություններից հանելուց հետո առաջին համապետական հարցման արդյունքում՝ համաձայն Ipsos-ի և Reuters-ի հարցման տվյալների։
Հուլիսի 22-23-ը ամերիկացի ընտրողների շրջանում գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ 44%-ը պատրաստ է քվեարկել Քամալա Հարիսի օգտին՝ Թրամփի օգտին՝ 42%-ը։
Միևնույն ժամանակ, ընտրողների 56%-ը 56-ամյա Հարիսին համարել է «խելացի և խնդիրներ լուծելու ունակ»՝ ընդդեմ 49%-ի, ովքեր գտել են այդ հատկանիշները 78-ամյա Թրամփի մոտ։
Դեմոկրատ ընտրողների շրջանում ճնշող 91%-ը պաշտպանել է Հարիսի թեկնածությունը։
Մինչ այս Հարիսը բավականաչափ աջակցություն էր ստացել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Associated Press-ի հարցման համաձայն՝ նրա օգտին պատրաստ են քվեարկել 2579 պատվիրակներ, անհրաժեշտ 1976 ձայնից ավելին :
Ջո Բայդենը հուլիսի 21-ի երեկոյան դուրս է եկել նախագահական մրցապայքարից։