«Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել: Եթե հաճախակի չտեսնվեինք, գոնե զանգահարում էինք: Հետո լսում էինք միմյանց հաջողությունները, դրանով ուրախանում ու հրճվում էինք:
Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից, ինձ ու Հրանտին անտեր թողեց: Երբ նստում էինք մեր փոքրիկ տաղավարում, ինքը պատրաստում էր, ուտում էինք, բոլորի մասին ինֆորմացիա էր տալիս: Լալան այնքան էր տեքստից դուրս գալիս, սցենարիստները նայում, ասում էին՝ «էս ինչ են խոսում»: Բայց տեղին էր խոսում, դրա համար մոնտաժ էլ չէին անում: Ինքը լավ մարդ էր, շատ բարի էր»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասան Աշոտ Ղազարյանը: