Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են այսօր Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենայի պայթեցմանն անմիջականորեն առնչվող կասկածյալին: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքային՝ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալել է երկրի արևմուտքում գտնվող Բոդրում քաղաքում:
Հուլիսի 24-ի առավոտյան Մոսկվայի Սինյավինսկայա փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով տուժել է երկու մարդ:
Իրազեկ աղբյուրը Interfax-ին հայտնել է, որ մեքենայի տերը ՌԴ ԶՈւ գնդապետ է, որը գլխավորում է երկրի Գլխավոր շտաբի ստորաբաժանումներից մեկը: Ավելի ուշ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ պայթյունն իրականացնողի ինքնությունը պարզվել է։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ կասկածյալը մեկնել է Թուրքիա և նրա արտահանձնման հարցով ընթանում են բանակցություններ: