Իրանը և Չինաստանը 25 տարվա ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել
INTERNATIONAL NEWSԻրանը և Չինաստանը համաձայնության են եկել 25 տարով ռազմավարական համագործակցության շուրջ:
Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» իրանական գործակալությունը` այս մասին հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում:
Սի Ցզինպինի` Իրան այցելության ընթացքում կողմերը 17 համաձայնագիր են ստորագրել:
Մասնավորապես, համաձայնություններ են կնքվել Էներգետիկ, ֆինանսական, արդյունաբերական, շրջակա միջավայրի և տեխնիկայի ոլորտներում համագործակցության մասին:
Նշվում է նաև, որ առաջնորդները քննարկել են նաև ծովային «Մետաքսի ճանապարհի» զարգացման հեռանկարները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



