Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում
ECONOMICSԵվրոպական գազով աշխատող էլեկտրակայաններն այս ամառ կվառեն մոտ 25 %-ով ավելի քիչ գազ՝ համեմատած 2023-ի հետ՝ արևային և հիդրոէլեկտրակայանների արտադրության հզորության ավելացման պատճառով, մինչդեռ էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը դանդաղ է վերականգնվում։
S&P Global Commodity Insights-ի վերլուծաբանները կանխատեսում են 2001 թ.-ից ի վեր էներգիայի արտադրության համար գազի ամենաթույլ պահանջարկը (ապրիլ-սեպտեմբեր)՝ 10 եվրոպական շուկաներում տարեկան անկումով, որը համարժեք է մոտ 9,5 մլրդ խորանարդ մետր գազի:
Իտալիան և Մեծ Բրիտանիան գրանցում են ամենամեծ անկումը, մինչդեռ Գերմանիան զսպում է միտումը 10 ԳՎտ հզորությամբ ածխի գործարանների փակման պայմաններում, որոնք հետաձգվել էին 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ժամանակ: Այս ամենը նվազեցնում է արդյունահանվող վառելիքի պահանջարկը Եվրոպայում։ Մյուս կողմից, հարավ-արևելյան Եվրոպայի մեծ մասում շարունակվող ջերմային ալիքը կարող է երկարաձգվել մինչև օգոստոս՝ ավելացնելով գազով էներգիայի արտադրության պահանջարկը և պոտենցիալ հետաձգելով գազի ներարկումը պահեստներ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Մանե Ղազարյան