Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին
SPORTՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը.
Սիրելի’ մարզիկներ, մարզիչներ,
Փարիզ 2024 –ին դուք եք Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում: Ձեզնից ոմանց համար սա առաջին օլիմպիադան է, մյուսներն արդեն այս պատասխանատու մրցումներին հանդես գալու փորձ ունեն: Գիտեմ, սակայն, որ ամեն օլիմպիադա առաջինն է և յուրահատուկ յուրաքանչյուր մարզիկի կյանքում, անգամ՝ բազմափորձ մարզիկների: Ամեն անգամ դրվում են նոր նպատակներ ու նշաձողեր:
Այս անգամ ձեր մրցելույթները հատկապե’ս կարևոր են, քանի որ Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ, անհրաժեշտ է զգալ հաղթանակի բերած ուրախությունը: Դուք կարող եք իրական նվեր պարգևել մեր ժողովրդին, մեր երկրին: Ճանաչելով ձեր մարզական և մարդկային հատկանիշները, ձեր որակները, վստահ եմ, որ ունեք բոլոր հնարավորությունները՝ մեդալներով վերադառնալու:
Իմ խնդրանք – հորդորն է դրսևորել ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ, քանի որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է:
Սիրելի’ մարզիչներ, բազմապատկեք ձեր կամքը, հմտությունը և համբերությունն՝ ի նպաստ մեր մարզիկների լավագույն որակների դրսևորման:
Հաջողություն բոլորիս
Աստված մեզ պահապան:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



