Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում:
«Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար:Մինչև տարեվերջ վարչական տասը շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի: Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն ավարտված է 6 հասցեներում: Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում: Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև դիտահորերի նիշերը: Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում շարունակվելու է միջին նորոգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ, Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի: