5-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 26-ին ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:
Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետևանքով:
Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը:
Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:
Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երևան՝ մասնագիտացված բուժհաստատություն:
Վանաձորի բժշկական կենտրոն
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live