Վահագն Դավթյանը՝ Փարիզից․ Եզրափակիչում նպատակաս գերազանց հանդես գալն է
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եզրափակիչում նպատակաս գերազանց հանդես գալն է: Ուզում եմ ինքս առաջինը գոհ մնալ իմ անցկացրած մրցումներից:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:
Հուլիսի 27-ին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Վահագն Դավթյանը գերազանց մրցելույթով դուրս եկավ եզրափակիչ:
Օղակների վարժության որակավորման փուլում Դավթյանը վաստակեց 14.733 միավոր եւ 7-րդ տեղից դուրս եկավ եզրափակիչ:
«Օլիմպիական խաղերում տպավորություններս նույն են, ինչ մյուս խոշոր մրցաշարերում: Լարվածություն կա, բայց նորից նույնկերպ, ինչպես լինում է յուրաքանչուր մրցումներում: Առանձնապես այլ կերպ չէի էլ տրամադրվել:
Եզրափակիչում ակնկալիքներից չեմ կարող խոսել: Նպատակս գերազանց հանդես գալն է: Ուզում եմ՝ ինքս առաջինը գոհ մնալ իմ անցկացրած մրցումներից»,- ասաց Վահագն Դավթյանը:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:
Վահագն Դավթյանը առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: