Հարսանեկան գիշերը վերածվեց ողբերգության. արարողությունից հետո հայտնաբերվել է հարսնացուի դին (լուսանկար)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքի պատուհանների տակ մերկ աղջկա դի են գտել: Ոստիկանության աշխատակիցները շուտով պարզել են, որ բառացիորեն նույն օրը մահացածն ամուսնացել է։
Հարսանիքը տեղի է ունեցել ուրբաթ՝ հուլիսի 26-ին, իսկ երիտասարդների համար այն երկար սպասված իրադարձություն էր։ 23-ամյա հարսնացուն Սանկտ Պետերբուրգ էր եկել Բրյանսկի մարզից և սովորել անասնաբուժական համալսարանում։
Սիրահարները տեղավորվել են Վարշավսկայա փողոցի բարձրահարկ շենքում։ Հարսանիքի օրը հարսնացուն սոցցանցերում կիսվել է լուսանկարներով հատուկ միջոցառումից՝ մատանին ձեռքին, սպիտակ վարդեր, համբույր ամուսնու հետ։ Հարազատներն ու ընկերները շնորհավորել են նորապսակներին։
Բայց հարսանեկան գիշերը վերածվեց ողբերգության. Նորապսակներն իրենց հարսանիքը նշել են տանը՝ Վարշավսկայայի բնակարանում, որը գտնվում է 15-րդ հարկում։ Կեսգիշերին մոտ հարեւանները աղմուկ են լսել ու ոստիկանություն կանչել։ Ավելի ուշ տան պատուհանների տակ հայտնաբերվել է հարսնացուի մերկ մարմինը։
Աղջիկը դեռ ողջ է եղել, երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները։ Սակայն նրան փրկել այլևս չի հաջողվել. նա մահացել է ավելի ուշ հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից։
Ինչպես հայտնում է Fontanka-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, ամուսինը սկսել է հերքել կատարվածում իր մեղքը։ Նրա խոսքով՝ կինը նյարդային խանգարում է ունեցել. Պարզվել է նաեւ, որ մահացածը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։
Հայտնի է, որ հանգուցյալը հետաքրքրված էր լուսանկարչությամբ, դաջվածքներով և երազում էր անասնաբույժ դառնալ։
Զույգի հարեւանները պատմել են, որ նախկինում իրենց բնակարանից հայհոյանքներ ու ճիչեր են լսվել։ Եվ մեկ անգամ չէ, որ դա պատճառ է դարձել ոստիկանություն կանչելու։ Այժմ Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ գլխավոր տնօրինության աշխատակիցները ստուգում են անցկացնում։
Լուսանկարները՝ այստեղ