Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:
«Պարտքեր կան, որ խուսափում են վճարել: Ամենաշատ պարտք ունեցող քաղաքապետարանները մեզ են փոխանցել: Ինչու՞ եք տարիներ ի վեր պարտքեր կուտակել:
Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, ԺՀԿ-ական քաղաքապետարանների դեմ ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»,-ասել է Օզելը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կարգադրել է գանձել ՏԻՄ-երում կուտակված ընդհանուր առմամբ 96 մլրդ լիրա (թուրքական արժույթ- ավելի քան 29 մլն դոլար) արժողությամբ պարտքերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



