Մալիում տուարեգ ապստամբները հայտնել են վագներական տասնյակ վարձկանների սպանելու մասին
INTERNATIONAL NEWSՄալիում տուարեգ ապստամբները հայտնել են Ալժիրի սահմանի մոտ երկու օր տևած մարտերում ռուսական «Վագներ» ռազմական կազմակերպության տասնյակ վարձկանների սպանելու, ինչպես նաև ուղղաթիռ խոցելու մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Ինչպես երևում է տեսանյութերում՝ տուարեգները գերի ընկած վարձկաններից պահանջում են կրկնել «ո՛չ Մալիին», «ո՛չ Ռուսաստանին», «ո՛չ Վագներին» արտահայտությունները:
Կիրակի մի քանի ռուս ռազմական լրագրողներ հայտնել են, որ «Վագներ» խմբավորման անդամներից առնվազն 20-ը սպանվել են Ալժիրի սահմանի մոտ դարանակալման հետևանքով:
Նշենք, որ Մալիում ռազմական իշխանությունները զավթել են իշխանությունը 2020 և 2021 թթ. տեղի ունեցած հեղաշրջումների արդյունքում: Մալին պայքարում է երկարամյա իսլամիստական ապստամբության դեմ:
Իշխանությունները պնդում են, որ երկրում ռուսական ուժերը ոչ թե «Վագներ»-ի վարձկաններ են, այլ մարզիչներ, որոնք Մալիի զորքերին օգնում են Ռուսաստանից գնված տեխնիկային ադապտացվելու հարցում:
Հայտնի է, որ «Վագներ»-ի վարձկաններն աջակցում են Մալիի բանակին, որի դեմ կռվում են տուարեգները: