Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ ՓԾ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: 2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։

«Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ներառյալ անօդաչու թռչող սարքավորումներով, բարձրախոսերով և ԱԹՍ-ներով իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ, մարդաշատ վայրերում տեղադրում ենք հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ պաստառներ, մարդաշատ վայրերում բաժանում ենք թռուցիկներ»,-ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը:

Անտառները կազմում են մեր հանրապետության տարածքի 11 տոկոսը։ Մասնագետները վստահեցնում են՝ անտառային հրդեհների առաջացման պատճառը հիմնականում մարդկային անզգուշությունն է։

Ուստի արգելվում է.

1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,

2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,

4) այրել չոր խոտ կամ խոզան,

5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

«Բացի հրդեհային օջախների կանխատեսումից, ստանում ենք նաև եռօրյա կանխատեսում՝ հրդեհային հնարավոր ռիսկերի մակարդակի վերաբերյալ։ Այս ամենին զուգընթաց՝ նվեր ենք ստացել հիդրոօդերևութաբանական կայան, որը տեղադրելով կոնկրետ տեղանքում, կարողանում ենք ստանալ իրական ժամանակում քամու ուղղությունը, քամու արագությունը, ջերմաստիճանային նշումները, կարողանում ենք դուրս բերել վառվող նյութի խոնավության տոկոսային հարաբերակցությունը»,-ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ մոնիթորինգի և կանխատեսման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Տաթևիկ Սիմոնյանը:

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Համոզվել, որ կրակը մարել է ու չի բորբոքվի, նոր միայն հեռանալ:

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք՝ 911։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2023 թ. օգոստոսի 7-ին ստեղծվել է անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը», - ասված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards