IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան
SOCIETYIDBank-ը պարբերաբար անդրադառնում է այն առավելություններին, որոնք ունեն արտոնյալ ծառայություններից օգտվող հաճախորդները։ Դրանք գնալով ընդլայնվում են ու համապատասխանեցվում միջազգային ստանդարտներին․ այս մասին զրուցել ենք IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, Կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի հետ։
- IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունը գործում է արդեն 7 տարի, և այս ընթացքում մեծ զարգացում է ապրել։ Եկեք սկսենք սկզբից․ ինչպե՞ս ստեղծվեց ծառայությունն ու ի՞նչ նպատակ էր դրված։
Արդեն շուրջ 7 տարի է, ինչ շուկային ենք ներկայացել «անհատական ծառայությունների քո փաթեթը» խորագրով, որի հնարավորությունները շարունակաբար ընդլայնելով՝ այսօր մեր հաճախորդներին առաջարկում ենք իրապես անհատականացված ծառայություններ՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդի պահանջներին։
Մենք միշտ ձգտում ենք արդարացնել հաճախորդների սպասելիքները, և կարևոր է, որ հաճախորդը վստահի մեզ։
Երբ աշխատում ես լոյալ հաճախորդ ունենալու ակնկալիքով, շատ ավելի լավ ես հասկանում հաճախորդի ու վերջինիս համար իրական գործընկեր լինելու կարևորությունը, ուստի կատարելագործելով պրեմիում հաճախորդներին մատուցվող մեր ծառայությունները՝ մշտապես փորձում ենք նախ այդ ծառայությանը նայել հաճախորդի աչքերով և այն հարմարեցնել հենց հաճախորդի ակնկալիքներին։
Իհարկե, ցանկացած ծառայություն ներդնելուց հետո նաև սպասում ենք հաճախորդների արձագանքին` ծառայությունն էլ ավելի կատարելագործելու նպատակով։ Մենք նաև հետևում ենք շուկայի զարգացումներին և տենդենցներին՝ ոլորտում առաջինը լինելու և մեր հաճախորդներին նորարար ու ժամանակակից պրոդուկտներ առաջարկելու համար։ Արդյունքն ակնհայտ է, մեզ վստահություն հայտնած հաճախորդների թիվն օրեցօր աճում է։
- Առաջինը Հայաստանում IDBank-ը ներկայացրեց Visa Signature քարտը, իսկ նախորդ տարվա աշնանը՝ կրկին առաջինը Հայաստանում՝ Visa Infinite Special Edition քարտը։ Պրեմիում ծառայությունների շարքում ի՞նչ այլ ծառայություններ են կարևորվում, և ի՞նչն է առավել հետաքրքրում հաճախորդներին։
Այժմ մարդիկ գնալով ավելի շատ են կարևորում ժամանակը և հարմարավետությունը, իսկ պրեմիում քարտերը տալիս են մեծ հնարավորություններ առօրյա կյանքում ու ճամփորդելիս։ Մենք միակն ենք Հայաստանում, որ ունենք սեփական՝ IDBank Concierge ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդը կստանա շուրջօրյա խորհրդատվություն էքսպերտներից։ Նշեմ, որ խորհրդատվություն կարող եք ստանալ ոչ միայն ավիատոմսերի գնման, ճամփորդության ընթացքում առաջացած հարցերի շուրջ, այլև Հայաստանում՝ առօրեական հարցերում․ օրինակ՝ գնել ծաղկեփունջ և առաքել։ Հնարավորության սահմաններում փորձել ենք խնայել մեր հաճախորդների ժամանակը, որ իրենք զբաղվեն իրենց գործերով։ Ծառայությունը հասանելի է մեր բոլոր պրեմիում քարտապանների համար:
Քարտի տեսակից կախված՝ կան քանակային սահմանափակումներ որոշ ծառայությունների գծով․ օրինակ՝ անձնագրերի արագացված ստուգում օդանավակայաններում և պրեմիում սրահների մուտք․ Visa Signature քարտի համար՝ տարեկան 4 այց, Visa Infinite-ի համար՝ 6 այց, իսկ Visa Infinite Special Edition քարտատեսակի դեպքում՝ անսահմանափակ հաճախորդի համար և 6 մուտքի հնարավորություն հյուրերի համար։