Գազայում նշել են պոլիոմիելիտի համաճարակի պատճառը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում հայտարարված պոլիոմիելիտի համաճարակը մասամբ առաջացել է անկլավում «ջրի ճգնաժամով», որտեղ ռազմական գործողությունների սկսվելուց հետո դադարեցվել է կեղտաջրերի մաքրումն ու արտահոսքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գազայի հատվածի ջրամատակարարման ծառայության ինժեները:
Երկուշաբթի ավելի վաղ Պաղեստինի Առողջապահության նախարարությունը Գազայի հատվածում հայտարարել էր պոլիոմիելիտի համաճարակ՝ որպես հիվանդության տարածման հիմնական պատճառ նշելով անկլավում արդեն ինն ամիս շարունակվող մարտերը:
Մինչ այս Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահական արտակարգ իրավիճակների խմբի ղեկավարը կազմակերպության անհանգստությունն էր հայտնել Գազայի հատվածում պոլիոմելիտի հնարավոր բռնկումների կապակցությամբ։