Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շշով հարվածել է գիպսային անշարժացված վիճակում պառկած մորը, ապա՝ խեղդամահ արել. մանրամասներ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2024թ. հունվարի 27-ին՝ ժամը 18:30-ին, տանը վայր ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր Խարբերդի 73-ամյա բնակչուհի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է, ոչ թե ընկնելու, այլ՝ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ուստի` դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ. փետրվարի 29-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է մեկնել Ն.Խարբերդի նույն հասցե, որտեղ իր տանը մահացած է հայտնաբերել 73-ամյա կնոջը, ով օրեր առաջ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերջինիս հայտնաբերել հատակին ընկած ՝ բազմաթիվ վնասվածքներով և խեղդամահ արված:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանությունը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երկու դեպքերում էլ տուժողին մարմնական վնասվածքներ հասցրել է նրա 53-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, նախկինում ևս մոր նկատմամբ բռնություն է գործադրել:

2024 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս Երևան քաղաքի Նոր Խարբերդի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված բութ առարկայով հարվածներ է հասցրել իր մոր դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ՝ դիտավորությամբ մոր առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից ավելի կայուն կորստով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ․ փետրվարի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչև 15:00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, դարձյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 53-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ապակյա շշով և այլ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել աջ վերին և ստորին վերջույթների կոտրվածքների հետևանքով գիպսային անշարժացված վիճակում պառկած լինելու պատճառով դիմադրություն ցույց տալու կարողությունից զրկված, անօգնական վիճակում գտնվող իր մոր գլխի, դեմքի ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Այնուհետև, հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սեղմել է մոր պարանոցը և շնչահեղձ արել նրան:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է պարանոցի օրգանների սեղմումով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողություններով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 53-ամյա տղամարդը, ըստ համապատասխան բուժհաստատությունից ստացված տեղեկանքի, դեռևս 2001 թվականից հաշվառված է եղել «Խրոնիկական ալկոհոլիզմ երկրորդ աստիճանի›» ախտորոշմամբ: Քննության համար էական հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ինչպես ներկայումս, այնպես էլ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գիտակցել է իր գործողությունների բնույթը, նշանակությունը վտանգավորությունը, կարող էր հաշիվ տալ իրեն՝ կատարած արարքների համար, ղեկավարել դրանք, և վերջինս ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տուժողի որդուն մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards