Ամերիկյան ընկերությունն Աֆրիկայում արևային էներգիա է զարգացնում
ECONOMICSԱմերիկյան միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 130 մլն դոլարի վարկ կտրամադրի Ghana Group-ին՝ արևային էներգիայի նախագծի իրականացման համար, գրում է Bloomberg-ը։
Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի արևային էներգիայի արտադրությունն Արևմտյան Աֆրիկայի երկրում մինչև 2030 թվականը յոթ անգամ ավելացնելու համար: IFC-ն վարկ է տրամադրել LMI Holdings-ին ներդրումների 13 %-ը ծածկելու համար։ Գումարը կօգտագործվի առաջիկա վեց տարիների ընթացքում 1000 ՄՎտ արևային կայանքների կառուցման համար, ասել է LMI Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Կոջո Ադուհենեն։
2023 թվականի վերջին Գանան ուներ 5639 ՄՎտ տեղադրված հզորություն։ Պետությունը պայքարում է բավարար էներգիա արտադրելու համար, որպեսզի բավարարի 3618 ՄՎտ առավելագույն պահանջարկը: Գանան բավարար գումար չունի մատակարարներին վճարելու համար։
Ներկայումս Գանայի ֆինանսների նախարարության և էլեկտրաէներգիայի մասնավոր արտադրողների միջև վեճ կա պարտքի գումարի շուրջ: Սա սպառնում է չնախատեսված անջատումների կրկնությամբ, որ գանացիները կրեցին առաջին կիսամյակում:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Մելիքյան