Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին կատարված աշխատանքի համար
ECONOMICSՔաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։
Մարզպետը բարձր է գնահատել կոմբինատի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոմբինատի ղեկավարությանը՝ որպես լավ գործընկեր Սյունիքում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներում մարզային իշխանության կողքին լինելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև «Աժդանակ» ՍՊԸ և «Թունել» ՓԲԸ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers




