Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործական ժառանգության մի մասը տեղափոխվել է Հայաստան
CULTUREՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, սույն թվականի հուլիսի 27-ին ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի օժանդակությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում կկայանա հավաքածուի ցուցադրությունը, այնուհետև ստեղծագործությունների մի մասը կհատկացվի պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



