Զելենսկին Ուկրաինայի գլխավոր նպատակն անվանել է պատերազմի շուտափույթ ավարտը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի գլխավոր անհրաժեշտությունը պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելն է։ Այդ մասին իր ամենօրյա ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Արտաքին գործերի նախարարությունից զեկուցել են մեր արտաքին հատուկ քաղաքական հնարավորությունների վերաբերյալ: Այդ հնարավորություններն են՝ Ուկրաինան աշխարհի ուշադրության կենտրոնում պահելը, աջակցությունն ավելացնելը, ուկրաինական կարիքները գործընկերներին փոխանցելը և գլխավոր անհրաժեշտությունը՝ այս պատերազմը հնարավորինս արագ և արդար ավարտելը»,- ասել է նա։
Ավելի վաղ Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին՝ չնայած Ուկրաինայում գործող հրամանագրին, որն արգելում է նման բանակցությունները։ Նա նաև ասել է, որ «ոչ ոք չի համաձայնի» զինված հակամարտությանը, որը «կշարունակվի ևս 10 տարի կամ երկար տարիներ»։