Գերմանիայում փախստականներին արգելել են մտնել լողավազաններ
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Գերմանիա ժամանած փախստականներին շաբաթ օրն արգելել են մտնել լողավազաններ այն բանից հետո, երբ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես են նրանք ձեռնաշարժությամբ զբաղվում լոգասենյակում, հայտնում է Dailymail.co.uk-ը:
Մի քանի տղամարդու նկատել էին Սաքսոնիա դաշնային հողի Ցվիքաու քաղաքի բաղնիքում՝ մանկական լողավազանի բաժնում, ձեռնաշարժությամբ զբաղվելիս:
Բացի այդ, երիտասարդները փորձել բռնի ուժով մտնել կանացի հանդերձարան, գրում է Breitbart-ը մեկ այլ միջադեպի մասին:
Ոստիկանությունը բաղնիքներում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մի քանի մարդու է կալանավորել, հայտնում է RIA Novosti-ն:
Այս նորությունները ստացվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի ոստիկանությունը հաստատել էր, որ Ամանորի գիշերը կանանց նկատմամաբ բռնության դեպքեր են գրանցվել ոչ միայն Քյոլնում, այլ նաեւ այլ քաղաքներում:



