Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Պաղեստինի
INTERNATIONAL NEWSԻրանում սպանված պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։
Ստամբուլում ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Ազատի՛ր Պաղեստինը», «Իսրայե՛լ, հեռացիր Գազայից», «Մեր սրտերը ՀԱՄԱՍ-ի հետ են, մեր աջակցությունը դիմադրությանը» կարգախոսներով։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



