Հոնկոնգում ցուրտ եղանակի պատճառով առնվազն 111 մարդ է տուժել
SOCIETYՀոնկոնգում ցուրտ եղանակի պատճառով առնվազն 111 մարդ է տուժել, որոնցից 45-ը հոսպիտալացվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Հաղորդվում է, որ ցրտից հիմնականում տուժել են ավտոսիրահարները, որոնք զբոսանքի էին մեկնել քաղաքի ամենաբարձր լեռան՝ Թայ Մոյի գագաթը: Ցրտի եւ մերկասառույցի պատճառով նրանք չեն կարողացել հետ վերադառնալ: Նրանց օգնության են գնացել փրկարարները: Տուժածներից շատերի մոտ ցրտահարում է ախտորոշվել:
Նշենք, որ Թայ Մո լեռան գագաթիին կիրակի գրանցվել է -5.7 աստիճան ցուրտ, իսկ քաղաքում միջին ջերմաստիճանը եղել է -3.1 աստիճան, ինչը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



