Իրաքի վարչապետ. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը
INTERNATIONAL NEWSԻրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ինչպես նաեւ կասկած է հայտնել այն հարցում, թե Անկարայի նպատակը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:
«Թուրքիան մեզ ասում է, որ ձգտում է պայքարել ԻՊ-ի դեմ, բայց ես անկեղծ պատասխանում եմ, որ ոչ մի ապացույց չկա»,- ասել է Ալ Աբադին՝ հավելելով, որ թուրքերը պետք է առաջնայնությունը տան ԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններին:
Ալ Աբադիի խոսքով՝ Անկարան ձգտում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունն այն ժամանակ, երբ Իրաքը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
The Final Round of the Junius Tournament Has Begun
4
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
5
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group



