Հայտնի արտիստների կատարումներով կայացավ «Summer fest 2024»-ը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նմանօրինակ մասշտաբային փառատոնները շատ կարևոր են բոլորիս համար: Հիանալի առիթ է լիցքաթափվելու, լավ ժամանակ անցկաացնելու, ինչի կարիքն իսկապես ունենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչները՝ «Մենք» փրոջեքթի պրոդյուսեր Անուշ Սաֆարյանն ու «Starslife» փրոդաքշնի գործադիր տնօրեն Հայկ Սերոբյանը:
«Այս տարին նախորդից տարբերվում է նրանով, որ անցյալ տարի ելույթ էին ունենում տարբեր խմբեր, իսկ այս տարի անհատ արտիստներ»,- նշեց Անուշ Սաֆարյանն ու հավելեց. «փառատոնն ամենամյա է, հուսանք շարունակական կլինի»:
Սիրուշոն, Սարոն, «Մենք» պրոջեքթ»-ը և «Կարեն Սևակ» բենդը ելույթ ունեցավ «Summer fest 2024»-ի՝ սպասված երեկոյի ընթացքում: Երեկոն վարեց Ավետ Բարսեղյանը:
Համերգի ընթացքում երգիչ Սարոն հանդիսատեսի դատին հանձնեց 2 նոր երգ, որոնցից մեկի՝ «Սերը կտանի» երգի պրեմիերան հենց նույն օրը կայացավ:
Համերգի կազմակերպիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ արտիստնի ընտրության հարցում բավական երկար են մտածել:
«Բոլորը սիրված ու պահանջված արտիստներ են, և՛ Սիրուշոն, և՛ Սարոն, «Կարեն Սևակ» բենդն ու «Մենք» պրոջեքթը, ընտրությունը կանգ առավ նրանց վրա, և հուսանք հաջորդ տարի ևս համերգը կկայանա հայտնի ու սիրված դեմքերով»:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի