Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Իրան–Իսրայել պատերազմ․ ե՞րբ տեղի կունենա և ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ-ի համար

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Իրանի և Իսրայելի հարաբերությունների վրա։

Տարբեր հայտարարություններ են հնչում՝ թե՛ երկու երկրների կողմից, թե՛ շահագրգիռ երկրներից։ Իրանը հայտնում է, որ Իսրայելը պետք է գիտակցի իր գործողությունների հետևանքները, իսկ ԱՄՆ-ը դիտարկում է, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին։

Իսրայելը, իր հերթին, դիտարկում է Իրանին կանխիչ հարված հասցնելու հնարավորությունը։ Ակնհայտ է, որ այս լարվածությունը կարող է վերածվել պատերազմի, սակայն, ի՞նչ հետևանք կարող է այն ունենալ, և ինչպե՞ս այս լարվածությունը կազդի ՀՀ-ի վրա. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Այն, որ հարվածը լինելու է, միանշանակ է, սակայն, կոնկրետ պատասխան՝ հարվածի մասին, տեղեկատվություն ունի միայն և բացառապես իրանական կողմը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, ապա ակնհայտ է, որ իրանական կողմը ՀՀ անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, մասնավորապես, խոսքը Սյունիքի անվտանգության մասին է. իրանական կողմի դիրքորոշումները և գործողություններն են զսպում Բաքվի բռնապետին չգնալու սադրանքների և չփորձելու ուժի կիրառման միջոցով ստանալու իր երազանքների այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»»,– ասաց Ոսկանյանը։

Իրանական ռեսուրսների ներգրավվածությունը, ըստ իրանագետի, այլ ուղղություններում, բնականաբար, կարող է ռիսկային իրավիճակ առաջացնել, ՀՀ համար ձեռտու է, որ Իրանն իր այն ռեսուրսները, որոնք օգտագործում էր ՀՀ-ի այդ անվտանգային ճարտարապետության բաղադրիչի ապահովման ուղղությամբ, ունենա, որ կարողանա ապահովել անվտանգությունն այդ հատվածում։ «Ցանկացած նման լարվածություն, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից»։ 

«Փաստ է, որ Իսկրայելն Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է, նաև 44–օրյա պատերազմի ընթացքում լայնորեն աջակցել է այս բարբարոսական կազմավորմանը՝ մեր դեմ մղվող պատերազմին, և հիմա էլ ադրբեջանական կողմին ցուցաբերում է լայն աջակցություն՝ թե՛ ռազմատեխնիկական, թե՛ քարոզչական իմաստով։ Ըստ էության, գործ ունենք Ադրբեջան–Իսրայել խորհրդային դաշինքի հետ, որն ուղղված է թե՛ Հայաստանի, թե՛, բնականաբար, Իրանի դեմ։ Իսրայել–Ադրբեջան հարաբերությունները, ըստ էության, ռիսկայնություն են առաջ բերում ոչ միայն մեզ համար, այլ նաև, մեղմ ասած, անհանգստացնում են Իրանին»,– նշեց իրանագետը։

Իրանցիները, հավելեց Ոսկանյանը, ունեն լայն գործիքակազմ իրականացնելու թե՛ մեկանգամյա գործողություն, թե՛ նաև վարելու ավելի երկարաժամկետ հյուծող քաղաքականություն։

«Իրանցիները միամիտ չեն, ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը փորձում է ներքաշել Իրանին Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմի մեջ, և ընդունելով «զոհի կերպար», ԱՄՆ–ից ստանալ սահամանափակ աջակցություն։ Եվ Իսրայելին ձեռնտու է, որ Իրանը ներքաշվի պատերազմի մեջ։ Սակայն, Իրանը չի գնա լայնածավալ պատերազմի ներքաշմանը, դա չի բխում նրանց շահերից»,– եզրափակեց իրանագետը։

Հիշեցնենք, Իրանի նախագահի երդմնակալության օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել էր, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար։

Մարիաննա Արամյան

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign