Յուրա Մովսիսյանը՝ իր վնասվածքի մասին
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մոսվսիսյանը անդրադարձել է իր առողջական վիճակին և նշել, որ իր մոտ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է:
«Առողջական վիճակս ընդհանուր առմամբ կարգին է: Իհարկե, որոշակի անհարմարություն զգում եմ, բայց հույս ունեմ՝ կշարունակեմ մարզվել, և ցավը ժամանակի հետ կանցնի: Այստեղ եմ, որպեսզի հարյուր տոկոսով աշխատեմ և հասցնեմ պատրաստվել մրցաշրջանին»,-հարձակվողի խոսքը մեջբերում է СЭ-ը:
Մովսիսյանն արդեն միացել է Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմակիցներին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի վերջնամասը բաց թողեց և չմասնակցեց Հայաստանի հավաքականի և Պորտուգալիայի ընտրանու միջև հանդիպմանը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



