Պարեկային ծառայությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում և մայրուղիներին, և այն «սև կետերին», որտեղ շատ են լինում վթարներ։ Այս մասին Սևանում լրագրողների հետ զրույցում ասել է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը։
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին, վարորդներին, ինչու ոչ՝ երթևեկության բոլոր մասնակիցներին, որովհետև երկու կողմն էլ բացեր ունեն։ Մեր հետիոտներն անցնում են ոչ սահմանված վայրով, որտեղ և առաջանում է վրաերթերը և տրանսպորտային միջոց վարողները, որ առանց ամրագոտի են լինում, շատ ժամանակ վթարների մեծ մասը լինում է, երբ հեռախոսով օգտվելու հետ կապված ուշադրությունը պակասում է»,- ասաց Խուդինյանը՝ հորդորելով կապել ամրագոտիները, քանի որ վիճակագրության համաձայն՝ ամրակապված չլինելու դեպքում մահվան ռիսկն ավելի մեծ է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live