Ճապոնիայում տեղացած առատ ձյան պատճառով 5 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի արեւմուտքում եւ հարավում տեղացած առատ ձյան պատճառով մոտ 100 մարդ է վիրավորվել, եւս 5-ը մահացել են, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ճապոնիայի արեւմուտքում կիրակի ռեկորդային ցածր ջերմաստիճան եւ առատ ձյուն է գրանցվել: 1901թ. ի վեր առաջին անգամ Ամամի-Օսիմա կղզում ձյուն է տեղացել, փոխանցում է RIA Novosti-ն:
Ճապոնիայի հարավ-արեւելքում ավտովթարից մոտ 100 մարդ է տուժել, երեքը մահացել են: Կյուսյու կղզում, որտեղ ձյունը հազվադեպ երեւույթ է, Նագասակի քաղաքում 16 սմ տեղումներ են տեղացել, ինչը ռեկորդային է այդ քաղաքի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեղարկվել է 166 չվերթ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



