Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպանին
INTERNATIONAL NEWSԻրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր մոտ է հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպան Թհամեր ալ Սաբհանին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Իրանը Իրաքում աջակցում է շիական ոստիկանությանը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դեսպանը հայտարարել էր, թե «Հաշդ Շաաբի» շիական ոստիկանությունը պետք է հեռու մնա «Իսլամական պետության» դեմ պայքարելուց եւ այդ գործը թողնի բանակին եւ անվտանգության ուժերին, որպեսզի կանխի միջկրոնական լարվածության առաջացումը:
«Այդ հայտարարությունը խախտում է դիվանագիտական արձանագրությունը եւ հիմնված է սխալ տեղեկությունների վրա»,- ասել են ԱԳՆ-ից:
Իրաքի ԱԳՆ-ից նաեւ նշել են, որ ոստիկանությունը պայքարում է ահաբեկչության դեմ երկրի գերագույն գլխավոր հրամանատարության հովանու ներքո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



