Ուկրաինան բռնել է ռուսների խոցելի կողմը. Կուրսկում զոհ և ավերածություններ կան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի Սուջի քաղաքում ԱԹՍ-ով հարվածել են շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով զոհվել են վարորդն ու բուժաշխատողը, իսկ բժիշկը վիրավորվել է։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Բացի այդ, Կուրսկի մարզում ուկրաինացիների հարձակման հետևանքով ավերվել և այրվել է տղամարդկանց մենաստանի գլխավոր տաճարը, որը գտնվում է Սուջի քաղաքից ոչ հեռու։
Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտնել է վանահայրը։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման էին ենթարկվել Կուրսկի սահմանամերձ բնակավայրերը: Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ սահմանին լարված իրավիճակի պատճառով մարզային պերատիվ շտաբի աշխատանքն անցել է շուրջօրյա աշխատանքի։
ՌԴ ՊՆ-ն վերջին ժամերին պարբերաբար տեղեկացնում է, որ ռուսական բանակը ետ է մղում ուկրաինացիների առաջխաղացման փորձերը Կուրսկում, միաժամանակ խոցելով ԱԹՍ-ներ և պատասխան հարվածներ հասցնելով:
Վերջին տվյալներով՝ Կուրսկի մարզում այս պահին էլ շարունակվում են թեժ մարտերը:
ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին ահաբեկչություն է որակել Կուրսկի մարզի վրա հարձակումը, իսկ մարզային իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել համալրել դոնորական արյան պաշարը: