ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է նշանակել, որը կփոխարինի սպանված Հանիեին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում իր առաջնորդ Յահյա Սինվարին անվանել է անցյալ շաբաթ Թեհրանում սպանված նախկին քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի իրավահաջորդ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
«Սա հաստատում է այն արմատական կուրսը, որին հետևել է ՀԱՄԱՍ-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո։ Սինվարը համարվում է Իսրայելի վրա վերջին տասնամյակների ամենաավերիչ հարձակման կազմակերպիչը։ Նա թաքնվել է Գազայում՝ պատերազմի սկզբից դիմակայելով իրեն սպանելու Իսրայելի փորձերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
61-ամյա Յահյա Սինվարը ծնվել է Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարում: 2017 թվականին նա ընտրվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ՝ պաղեստինցիների շրջանում ձեռք բերելով Իսրայելի անողոք և անխնա թշնամու համբավ։