Արտակարգ դեպք՝ Երևանում․ վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ, վիրավnր կա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևանի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 15 խումբը կանչով մեկնել է Կոմիտասի պողոտայի Րաֆֆու անվան դպրոցի մոտ և բուժօգնության տեղափոխել մի տղամարդու՝ ոտքից դանակահարված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 37-ամյա Առաքել Ա․-ն Կոմիտասի պողոտայի 55 հասցեի մոտ վիճաբանել է Երևանի բնակի 34-ամյա Դավիթ Ս․-ի, ոմն Արամի ու ոմն Մկրտիչի հետ, այնուհետև գնացել են Կոմիտաս 57 հասցե, որտեղ Դավիթ Ս․-ն մեկ անգամ հարվածել է Առաքել Ա․-ին, ապա նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Առաքել Ա․-ին է զանգահարել իր ընկեր Արթուր Խ․-ն, որպեսզի միասին գնան Գրիբոյեդովի փողոցի 4 հասցե՝ կատարվածի մասին զրուցելու համար, որի ժամանակ Դավիթ Ս․-ի ընկեր 32-ամյա Վարդան Բ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Առաքել Ա․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։