«Պայթյունը» մո՞տ է. Թեհրանում փակ են բոլոր պետ.հաստատությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի կառավարության բոլոր հաստատություններն ու բանկերը Թեհրանի և հարևան Ալբորզ նահանգներում չորեքշաբթի օրը փակ կլինեն, հայտարարել է Իրանի կառավարությունը՝ որպես պատճառ նշելով «ջերմաստիճանի զգալի աճը»:
Դեռսև պարզ չէ՝ արդյո՞ք դա կապված է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելից վրեժ լուծելու՝ Իրանի հնարավոր ծրագրերի հետ:
Ավելի վաղ, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը թողարկել է NOTAM (ծանուցում, որը տրամադրվել է ավիացիոն իշխանություններին և որը զգուշացնում է օդաչուներին և կարգավարներին թռիչքի երթուղու կամ կոնկրետ օդանավակայանում հնարավոր վտանգների կամ փոփոխությունների մասին), օդաչուներին և ավիացիոն իշխանություններին նախազգուշացնելով Իրանի արևմուտքում օգոստոսի 7-ին և 8-ին սպասվելիք գնդակոծության սպառնալիքի մասին:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Իրանն ակտիվ նախապատրաստական գործողություններ է իրականացնում՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար առաջիկա օրերին, նույնիսկ՝ ժամերին, Իսրայելին պատասխան հարված հասցնելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր ցանկացել են անհայտ մնալ։
Նրանց խոսքով՝ Իրանը հրթիռային կայաններ է տեղափոխում և զորավարժություններ է անցկացնում անցած շաբաթվա սկզբից, ինչը կարող է վկայել այն մասին, որ Թեհրանը պատրաստվում է պատասխան հարձակման Իսրայելի վրա առաջիկա օրերին։