Նորվեգիայում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց արևային էլեկտրակայանը
ECONOMICSՆորվեգիայում Over Easy Solar-ի մասնագետները Ուլևոլ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի տանիքին տեղադրել են աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ ուղղահայաց վահանակներով: Այն ունի առավելագույն հզորություն 248 ԿՎտ, և, ի տարբերություն այլ արևային էլեկտրակայանների, տեղադրման համար պահանջվել են օրեր, այլ ոչ ամիսներ: Ուղղահայաց արևային մարտկոցները, ի տարբերություն հորիզոնականների, շատ ավելի հեշտ են տեղադրվում: Նվազեցնելով վահանակի չափը՝ Over Easy Solar-ը հասել է կայանի ընդհանուր զանգվածի կրճատմանը մինչև ընդամենը 11 կիլոգրամ մեկ քառակուսի մետրի համար, ինչը հարմար է դարձնում տեղադրումը տարբեր վայրերում և նույնիսկ ֆուտբոլային մարզադաշտի տանիքում:
Նոր ուղղահայաց արևային էլեկտրակայանը բաղկացած է 200 Վտ հզորությամբ 1242 ագրեգատից՝ տեղակայված 2500 քառակուսի մետր տարածքի վրա։ Նրանք միասին տարեկան կարտադրեն 219 000 ԿՎտ էներգիա։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Հախվերդյան