Իրաքից Չեխիա է ժամանել փախստականների առաջին խումբը
INTERNATIONAL NEWSՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի Պրահա է ժամանել Իրաքի քրիստոնյաների առաջին խումբը, որոնց ապաստան կտրվի Չեխիայում։
Վացլավ Գավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում գտնվել է 10 փախստական, որոնք Իրաքում հալածանքների են ենթարկվել արմատական մուսուլմանների կողմից։ Չեխական ռադիոն ընդգծել է, որ սա Իրաքի քրիստոնյաների առաջին խումբն է, որոնց ընդունելու է հանրապետությունը։
Հաղորդվում է, որ առաջիկա շաբաթներին Իրաքից Չեխիա կժամանի երկրորդ խումբը՝ 20 մարդ։ Նրանց տեղավորել են Հարավային Մորավիայում գտնվող հանգստի տներից մեկում։ Այդ ընթացքում Չեխիայի իշխանություններն ու հումանիտար հիմնադրամները նրանց կօգնեն տեղավորվել աշխատանքի, և ընտրել բնակատեղի։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



