Հայաստանը 92 մլն 300 հազար եվրոյի վարկ կվերցնի
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի մայիսի 22-ին և մայիսի 23-ին ստորագրված «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92 մլն 300 հազար եվրո արժողությամբ վարկ և 16 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար համաձայն կառավարության հիմնավորման, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: