Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ, որը տեղի է ունեցել Իրաքի ներքին գործերի վերաբերյալ նրա մեկնաբանություններից հետո։
Իրաքի ԱԳՆ-ն այդ մեկնաբանությունները որակել է որպես դիվանագիտական արձանագրության խախտում՝ ընդգծելով, որ դրանք հենված են կեղծ տեղեկատվության վրա։
Իրաքում Սաուդյան Արաբիայի դեսպան Թամեր աս-Սաբհան հայտարարել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիական ոստիկանությունը պետք է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը թողնի իրաքյան բանակին ու անվտանգության պաշտոնական ծառայությանը՝ խուսափելու միջդավանաբանական լարվածությունից։
Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբին» պայքարում է ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունն ու գործելով զինված ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



