Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հմտությունների լաբ»-ի մասնակիցների համար

SOCIETY

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախ» ծրագիրը գործարկեց իր «Հմտությունների լաբ» նախաձեռնությունը, որի առաջին հյուրը Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր։

«Հմտությունների լաբը» մոտիվացնող հանդիպումների ու բաց զրույցների հարթակ է, որի նպատակն է հնարավորություն ստեղծել արցախցի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողության հասնելու բանաձևին՝ ապահովելով մասնակիցների համար անկաշկանդ միջավայր։

Օգոստոսի 7-ին կայացած առաջին հանդիպմանը մասնակցում էին  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը և HEKS/EPER կազմակերպության Հարավ կովկասյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը: 

«Մեր այս նախաձեռնությունների հիմքում ընկած է փախստականի դժվար ճանապարհ անցած մարդկանց օգնելու, ոտքի կանգնեցնելու նպատակը։ Մեզ համար կարևոր է, որ արցախցիները երկարաժամկետ նպատակներ սահմանեն Հայաստանում իրենց կեցությունն ապահովելու համար, որ յուրաքանչյուրն իրեն վստահ զգա, իր գիտելիքները լիարժեք ներդնի Հայրենիքում թե՛ մասնագիտական գործունեության մեջ և թե՛ համայնքում, հասարակական կյանքում», - ասել է ՀԲԸՄ գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Արցախցիներին մտահոգող հիմնական խնդիրները վերաբերում էին իրենց զբաղվածությանը, ՀՀ շուկայում ներգրավվածությանը և համայնքային արժեքների պահպանմանը։

Ռալֆ Յիրիկյանի ավելի քան 30-ամյա գործունեությունը, նրա նորարարական մոտեցումները, ակադեմիական ու գործարար լսարանների հետ շփման մեծ փորձառությունը վստահաբար օգտակար էին արցախցի մեր հայրենակիցների համար։ 

«Կյանքն ու կարիերան զրոյից սկսելը հեշտ գործ չէ, դա մեծ աշխատանք ու նվիրվածություն է պահանջում անձից։ Բայց այսօրվա արագ փոփոխվող աշխարհում դա ծայրահեղ անհրաժեշտ հմտություն է բոլորի համար։ Այդ բարդ գործը հեշտացնելու համար այսօր կան շատ թվային գործիքներ, որոնք կարող են բազմապատկել ցանկացած գործողության արդյունավետությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրին, խոսեցին Հայաստանում գործատու-աշխատակից հարաբերությունների առանձնահատկությունների մասին։

Նախաձեռնությունը ՀԲԸՄ-ն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագրի («Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախ») շրջանակում՝ HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ։

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor