Գնահատականներով հիմա չեմ խոսի, եթե կա հանցակազմ, մեղավորները պետք է պատժվեն. ՄԻՊ-ը՝ փաստաբանի եղբոր նկատմամբ բռնության դեպքի մասին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը, կարծում եմ, շատ հրապարակային է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված բռնության դեպքին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով, եթե չեմ սխալվում, հենց քաղաքացու եղբայրն է։ Անմիջապես ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ, կարծես, դրա վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես բացակայում էր։ Իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել, թե՛ վնասվածքներն ենք արձանագրել, թե՛ լսել ենք քաղաքացուն, նաև մյուս կողմի պարզաբանումները, իհարկե, դեռևս բանավոր կարգով։ Խնդրի առնչությամբ պահանջել ենք նաև գրավոր պարզաբանումներ»,- ասաց ՄԻՊ-ը:
Լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում իրավապահ համակարգի կողմից իրականացվող բռնությունները, Մանասյանն ասաց. «Գնահատականներով հիմա չեմ խոսի: Իրականում տեղեկատվության աղմուկի միջոցով ենք փորձում դեպքերի առնչությամբ եզրահանգումներ ձևավորել: Եթե բռնության դեպքեր են տեղի ունենում, դրանք պետք է ոչ միայն դատապարտվեն, այլև համապատասխան մարմիններն իրականացնեն քննություն: Եթե արդյունքում պարզվում է՝ այստեղ կա այսինչ հանցկազմով մեղավոր անձ, ապա նրանք միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»։