Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ուժերի համատեղելիությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ քննարկել է իսրայելական բանակի «օպերատիվ պատրաստությանը», Իրանի և նրա դաշնակիցների հնարավոր հարձակումից պաշտպանվելուն, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի փոխգործունակությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարները «քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական կարողությունների օպերատիվ համատեղելիությունը տարածաշրջանում», ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարն իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում «երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության», ինչպես նաև «Իսրայելին կարևոր զինամթերք տրամադրելու համար», նշել են գերատեսչությունում։