Երեխան, որի որովայնը համբուրել էր Պուտինը, մանրամասներ է ներկայացրել
SOCIETYTert.am–ը գրում է.
The Independnet-ը հայտնում է, թե երեխան, որի որովայնը տարիներ առաջ համբուրել էր Ռուսաստանի նախագահը, խոսել է իր փորձառության մասին:
Նիկիտա Կոնկին անուն-ազգանունով տղան, որ այժմ 15 տարեկան է, այսօր ջերմությամբ է հիշել այդ միջադեպը: Երեխան ասել է, որ այդ համբույրը «խուտուտ չի առաջացրել» և ինքը «մի լավ զգացողություն» է ունեցել: Նա նաև նշել է, թե մեծ անակնկալի էր եկել Պուտինի քայլից:
ԶԼՄ-ները այն ժամանակ՝ 2006-ին, հայտնել էին, թե երեխան այնքան է ուրախացել համբույրից, որ հետո թույլ չի տվել իր փորը լվանալ: Իսկ Պուտինը իր արարքը BBC-ին բացատրել էր «ինքնաբուխությամբ»:
«Ես ցանկանում էի գրկել նրան փիսիկի պես, և դա արտահայտվեց այդ քայլով», - ասել էր Պուտինը:
Բրիտանական աղբյուրը հիշեցնում է, որ երեխայի որովայն համբուրող Պուտինի տարօրինակ լուսանկարը հրապարակել էր լրտես Ալեքսանդր Լիտվինենկոն, ով հետո մահացել էր առեղծվածային հանգամանքներում: Օրերս Բրիտանիայի իշխանությունները զեկույց էին հրապարակել, որում նշված էր, թե Լիտվինենկոյի սպանության հրահանգը կարող է տված լինել Պուտինը:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players