Երևանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները, ՀԷՑ-ին չի հաջողվում ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումները`մեծ վնաս պատճառելով թե բիզնեսին, թե բնակիչներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում, այդ թվում`փոքր կենտրոնում հաճախակի են դարձել հոսանքազրկումները, ընդ որում`առանց նախազգուշացումների:
ՀԷՑ-ից պնդում են, թե անջատումների պատճառը Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհն է, որի հետեւանքները դեռ չեն վերացրել:
Հիշեցնենք,որ խոշոր հրդեհը բռնկվել էր դեռեւս հուլիսի 6-ին, սակայն առավել քան մեկ ամիս անց ՀԷՑ-ն ասում է,որ խնդիրները չեն վերացրել ու շաբաթվա մեջ 3-4 անգամ մի քանի ժամով անջատվում է հոսանքը`մեծ վնաս հասցնելով թե բնակիչների գույքին, թե կաթվածահար անելով տնտեսվարողների գործունեությունը, որոնց թվում են ռեստորանները, խանութները, տարբեր այլ գրասենյակներ:
ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը «Փաստինֆո»-ին ասել է, թե առայժմ չեն կարողանում նախկին սխեմային վերադառնալ, ժամանակավոր սխեմայով են սնուցում։
Ի դեպ, արձանագրենք,որ մինչեւ հրդեհը եւս Սայաթ-Նովա, Թումանյան,Հանրապետություն փողոցներում պարբերական բնույթ են կրել անջատումները, սակայն երբեւէ ներողություն անգամ չեն խնդրել` ոչ պատշաճ մատուցվող ծառայության համար, հեռախոսազանգերին տեղեկատուն թերեւս երբեք չի պատասխանում,այն միշտ ծանրաբեռնված է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live