Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանը «Զորաց քարեր բնակատեղի» արգելոցը ներկայացնում է որպես «հին Ադրբեջանի» տարածքում գտնվող հուշարձան. Գեղարդ հիմնադրամն ահազանգում է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ այս անգամ թիրախում Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցի և այլազգի երիտասարդներն են։ «Օգոստոսի 6-ին Բերձորում «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում, որին մասնակցում էին աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդներ, տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ղեկավարության հանդիպումը ճամբարականների հետ։Սա Հեյդար Ալիև հիմնադրամի և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից կազմակերպված հերթական միջոցառումն էր:

Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի  մասին։ Միջոցառմանը ցուցադրվել են «Մոտիկից հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարների սահիկաշար, որտեղ Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացված են որպես «հին ադրբեջանական»»,- նշված է Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: 

Նաև շեշտվում է, որ ի թիվս այլ հուշարձանների՝ որպես «հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։«Ադրբեջանի կողմից տարածաշրջանի ժառանգության ինքնության կեղծման և սեփականաշնորհման քաղաքականությունը միտված է օրինականացնել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի Հանրապետության և առհասարակ տարածաշրջանի նկատմամբ։

Ադրբեջանական պետական քարոզչությունը չի սահմանափակվում միայն հայկական ժառանգության բռնայուրացմամբ․ այն ընդգրկում է նաև Իրանի Ատրապատական նահանգի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումը և խեղաթյուրումը, ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում են հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնց հրամցվում են հայատյաց, նենգափոխված պատկերացումներ տարածաշրջանի պատմության և մշակույթի մասին, կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ տեղի է ունենում ալիևյան ռեժիմի կողմից ուղղորդված «ուղեղների լվացում»։ Այսպիսով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետությունն իր առջև խնդիր է դրել ապահովել հայատյաց քաղաքականության սերնդափոխությունը»,- եզրափակվում է հայտարարությունը:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor